Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 122-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Մանուկ Մանուկյանի կողմից 2024 թվականի մարտի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին սահմանակից՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 2-րդ այգեգործական տարածք 19-րդ թաղամասի թիվ 15/1 հասցեի 550,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Բաբկեն Գուրգենի Մայանցի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25012018-07-0009 վկայական, տրված՝ 2018 թվականի հունվարի 25-ին) խնդրանքն առ այն, որ իր հողամասին սահմանակից համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասն օտարվի իրեն, որպես այն փաստացի տիրապետողի և օգտագործողի, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: 

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ Բաբկեն Գուրգենի Մայանցի սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 2-րդ այգեգործական տարածք 19-րդ թաղամասի թիվ 15/1 հասցեի 550,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին սահմանակից և Բաբկեն Գուրգենի Մայանցի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 867 068 (ութ հարյուր վաթսունյոթ հազար վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Բաբկեն Գուրգենի Մայանցին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner