Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1193-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1193-Ա

ՄԻՇԱ ԱՐԱՐԱՏԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Միշա Արարատի Մկրտչյանը` հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

 Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 12-ին տրված N 143779505630125153 և փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների՝ Միշա Մկրտչյանը Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ մարել է Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում հաշվառված OPEL CALIBRA 2.0 I  մակնիշի 35VT536 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի 2014-2022 թվականների հարկային պարտավորությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.

1․Քաղաքացի Միշա Արարատի Մկրտչյանի նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 27-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը։
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Միշա Արարատի Մկրտչյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 54

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner