Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1598-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 1598-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանի (ծնված՝ 1986 թվականի մարտի 21-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0070 կադաստրային համարի 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու և օրինականացնելու նշված հողամասում ինքնակամ կառուցված թվով 2 հատ տաղավարը և թվով 2 հատ սանհանգույցը, պարիսպը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16112022-07-0168 վկայական, տրված 2022 թվականի նոյեմբերի 16-ին, «Դատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի օգոստոսի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023NFLFCZ, մուտքագրված 2023 թվականի սեպտեմբերի 8-ին):

Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-030-0070 կադաստրային համարի 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորում առկա է թիվ 1 տաղավարը՝ 23,0 քառ.մետր, թիվ 2 սանհանգույցը՝ 17,3 քառ․մետր, թիվ 3 սանհանգույցը՝ 16,5 քառ․մետր, թիվ 4 տաղավարը՝ 23,9 քառ․մետր, թիվ 5, թիվ 6 պարիսպները՝ ընդհանուր 5,9 քառ․մետր  արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ  սեփականության իրավունքով Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0070 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված թվով 2 հատ տաղավարը և թվով 2 հատ սանհանգույցը, պարիսպը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,  չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0070 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0.1 հա մակերեսով, փոխադրել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառուցված տաղավարները, սանհանգույցները և պարիսպները օրինականացնելու համար:

2.Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0300-0070 կադաստրային համարի 0.1 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բանակի փողոց, թիվ 32/3:

3.Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 32/3 հասցեի բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ թիվ 1 տաղավարը՝ 23,0 քառ.մետր, թիվ 2 սանհանգույցը՝ 17,3 քառ․մետր, թիվ 3 սանհանգույցը՝ 16,5 քառ․մետր, թիվ 4 տաղավարը՝ 23,9 քառ․մետր, թիվ 5, թիվ 6 պարիսպները՝ ընդհանուր 5,9 քառ․մետր  արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման պահից, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 4 402 800 (չորս միլիոն չորս հարյուր երկու հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդունման պահից 60-օրյա ժամկետում N 900105221213 հաշվին` 341 031 (երեք հարյուր քառասունմեկ հազար երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում: 

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Տիգրանի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner