Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի զեկուցագիրը՝ Նարեկ Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական տարածք, 1-ին թաղամաս, թիվ 15/7 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0164-0007) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 31 834 (երեսունմեկ հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 21 934 (քսանմեկ հազար ինը հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 9 900 (ինը հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Նարեկ Կարենի Մխիթարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 16։40-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Նարեկ Կարենի Մխիթարյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։