Այսօր: Երկուշաբթի, 27 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 77-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2025 թվականի N 77-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Նվեր Մարտունի Եգանյանի (ծնված՝ 1978 թվականի մայիսի 17-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0359-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 31,2 քառ.մետր մակերեսով հողամասը և տվյալ հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը՝ 19,72 քառ.մետր մակերեսով ավտոտնակը (հիմք՝ «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024JWFBAZ, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին):  

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի՝ պարզվել է, որ Նվեր Մարտունի Եգանյանը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասին կից հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 31,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցել է 19,72 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակ (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2024JWFBAZ): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի     N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 5-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 31,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված 19,72 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1 հասցեի հողամասի հարևանությամբ գտնվող 31,2 քառ.մետր մակերեսով համայնքային սփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 13-րդ փողոց, թիվ 1/8:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 31,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունը՝ 19,72 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, համարել օրինական (կցվում են հողամասի և շինության հատակագծերը): 

3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին:

5.Որոշման կատարումը հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner