Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով, որոշում եմ.
Թույլատրել Ջրվեժի համայնքապետարանին՝ իրականացնելու 2025 թվականի hունիսի 24-ի թիվ ՇԹ/770/9078-25 շինարարության թույլտվությամբ տրված Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի կարիքների համար ջրագծի, անհատական տների ջրաչափական հանգույցների կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի (գնման պայմանագիր՝ «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-25/12»):