Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2011 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և քաղաքացիների դիմումները,

 

1.   Հաստատել համայնքի ղեկավարի կողմից համայնքի հողերի ժամանակավոր սխեմայում ներկայացված հետևյալ փոփոխությունները.
1)  Համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողերից 1,892 հեկտար փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման նպատակով:
2)  Քաղաքացի Վարդան Շոթայի Քեհյանի ընտանիքին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0314-0071 կադաստրային համարի 300,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (վարելահողը) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով:
3) Քաղաքացի Արտեմ Ֆերուզի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0315-0058 կադաստրային համարի 300,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (վարելահողը) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով:
4) Քաղաքացի Սուսաննա Զավենի Սմբաթյանին սեփականության իրավունքով պատկանող 320-049 կադաստրային համարի 505,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (այլ հողատեսք) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով:
2.  Դիմել Կոտայքի մարզպետին, համայնքի ավագանու կողմից համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարված փոփոխությունները գործող կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու խնդրանքով:
 
Կողմ (11)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner