Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=376 գծմ 0,4 ԿՎՏ երկարությամբ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ դեպի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 65 հասցեի հողամասում՝ Նարեկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: