Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 62-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Բարիս Սերգոյի Թադևոսյանի լիազոր անձ Մհեր Բարիսի Թադևոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Բարիս Սերգոյի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ Ջրվեժ-հին այգետարածք 5-րդ թաղ․ թիվ 6 հասցեի՝ 07-057-0203-0075 կադաստրային համարի 512,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2273467 վկայական, տրված 2009 թվականի հուլիսի 10-ին), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 1-ին այգեգործական զանգված, 5-րդ թաղամաս, թիվ 6:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Բարիս Սերգոյի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: