Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Անդրանիկ Իշխանի Խաչատրյանի (ծնված՝ 1955 թվականի մարտի 22-ին) և Սեդրակ Իշխանի Խաչատրյանի (ծնված՝ 1957 թվականի մայիսի 26-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07062018-07-0050 վկայական, տրված 2018 թվականի հունիսի 7-ին, «ԼԻԼԱՐՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024KBNNAG, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԼԻԼԱՐՄԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Անդրանիկ և Սեդրակ Իշխանի Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը և շվաքարանը՝ ընդհանուր 178,18 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը 8,15 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 1,55 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Անդրանիկ և Սեդրակ Իշխանի Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 5 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Անդրանիկ և Սեդրակ Իշխանի Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը և շվաքարանը՝ ընդհանուր 178,18 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը 8,15 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 1,55 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 589 905 (հինգ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անդրանիկ և Սեդրակ Իշխանի Խաչատրյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: