Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 96-Ա որոշումը, որոշում եմ.
1․Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի հարևանությամբ գտնվող 47,0 քառ․մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 14-րդ փողոց, թիվ 12/8:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 12/8 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար: