Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի զեկուցագիրը՝ Կարինե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 21-րդ թաղամաս, թիվ 8 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0153-0025) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 41 335 (քառասունմեկ հազար երեք հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 29 726 (քսանինը հազար հազար յոթ հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 11 609 (տասնմեկ հազար վեց հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Կարինե Գուրգենի Գրիգորյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 16։00-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Կարինե Գուրգենի Գրիգորյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։