|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 օգոստոսի 2025 թվականի N 1200-Ա |
ԳԵՂԱՄ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՇԱԽԲԱԶՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ. 1.Թույլատրել Գեղամ Արտավազդի Շախբազյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 55-րդ փողոցի թիվ 5/1 հասցեի հողամասում 2022 թվականի ապրիլի 13-ի թիվ 78 շինարարության թույլտվությամբ տրված անհատական բնակելի տան («Ա») կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 28-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Արտավազդի Շախբազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|