Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Սերգեյ Սերգեևիչ Առուստամյանին տալ քարե պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Էկոլոգ այգեգործական թաղամաս թիվ 13 հասցեի հողամասում՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին։
3.Պարտավորեցնել՝ Սերգեյ Սերգեևիչ Առուստամյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: