Այսօր: Կիրակի, 7 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1241-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 սեպտեմբերի 2025 թվականի N 1241-Ա

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՖՐԵՇ ՖՈՒԴ 22» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

«ՖՐԵՇ ՖՈՒԴ 22» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի օգոստոսի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 34-րդ հոդվածի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։ 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող, Ջրվեժ համայնք, գյուղ Ձորաղբյուր, 1-ին թաղամաս Ջերմոցների փողոց 45 և 1-ին նրբանցք թիվ 1 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0326-0061, 07-042-0381-0050)  հանդիսանում են «ՖՐԵՇ ՖՈՒԴ 22» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը (ՀՎՀՀ 04443476, հասցեն՝ Ձորաղբյուր, 1-ին թաղամաս, Ջերմոցներ 45)։ Համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքերի հարկը 2021-2024 թվականների և 2025 թվականի առաջին կիսամյակի համար կազմում է 2 267 752 (երկու միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։  «ՖՐԵՇ ՖՈՒԴ 22» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 519 567 (հինգ հարյուր տասնինը հազար հինգ հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով, որի համար 2025 թվականի օգոստոսի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 4-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է  «ՖՐԵՇ ՖՈՒԴ 22» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Վերջինս վարչական վարույթի լսումների չի ներկայացել։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ 

Համաձայն Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ  վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:  

Իրավահարաբերությունների պահին գործող «Հարկային օրենսգրքի» 401-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով։ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հարկային օրենսգրքի 224-րդ և 225-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1․«ՖՐԵՇ ՖՈՒԴ 22»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 2 787 319 (երկու միլիոն յոթ հարյուր ութսունյոթ  հազար երեք հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես վճարման ենթակա անշարժ գույքի հարկ, որից՝  519 567 (հինգ հարյուր տասնինը հազար հինգ հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ որպես պարտավորությունը  չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։ 

2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ  ձևով  հանձնել  «ՖՐԵՇ ՖՈՒԴ 22» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում  վարույթի մասնակիցներին  իրազեկելուն  հաջորդող օրվանից։

4․Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner