Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Մարտիկ Շավարշի Հարությունյանի (ծնված՝ 1967 թվականի մարտի 7-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0001 կադաստրային համարի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 723988 վկայական, տրված 2003 թվականի մարտի 25-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի հունվարի 06-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20245GJ2PF, մուտքագրված 2024 թվականի հունվարի 6-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մարտիկ Շավարշի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0001 կադաստրային համարի տնամերձ հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ 83,16 քառ․մետր, արտաքին մակերեսով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մարտիկ Շավարշի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0001 կադաստրային համարի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, բնակելի տունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Մարտիկ Շավարշի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0001 կադաստրային համարի տնամերձ հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 5-րդ փողոց, թիվ 20:
2.Մարտիկ Շավարշի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 5-րդ փողոցի թիվ 20 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 83,16 քառ․մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105214218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 100 541 (մեկ հարյուր հազար հինգ հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարտիկ Շավարշի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: