Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 115-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 30012025-07-0059 վկայականը, տրված 2025 թվականի հունվարի 30-ին և հաշվի առնելով Սամվել Վարդանի Մամիկոնյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Սամվել Վարդանի Մամիկոնյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 9/1 հասցեի հողամասում 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ՇԹ/770/1694-24 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Վարդանի Մամիկոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: