Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ ԳՀ1-04/413 գրությունն այն մասին, որ Ջրվեժի խորքային հորից մղվող խողովակաշարից սնվող ջրատարը գտնվում է անմխիթար վիճակում և առաջացել է անհրաժեշտություն ներտնտեսային ոռոգման ցանցի նորոգման աշխատանքների իրականացման, համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքում հողատարածքները ոռոգող ներտնտեսային ոռոգման ցանցի նորոգման աշխատանքների աջակցման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |