Ջրվեժի համայնքապետարան է դիմել Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 159-րդ թաղամասի թիվ 2 հասցեի, 07-042-0159-0002 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ 1՝ 201,23 քառ.մետր մակերեսով այգետնակի գործառնական նշանակությունը բնակելի նշանակության շինության՝ բնակելի տան փոխադրելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25072017-07-0040 վկայական, տրված 2017 թվականի հուլիսի 25-ին):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 159-րդ թաղամասի թիվ 2 հասցեի՝ 07-042-0159-0002 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ 1՝ 201,23 քառ.մետր մակերեսով այգետնակի գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես բնակելի նպատակային նշանակության շինության՝ բնակելի տան:
2.Պարտավորեցնել Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Հուսիկ Գրիգորյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: