Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի ընդլայնման արդյունքում քաղաքացի Մարինե Էնգելսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17 հասցեի հողամասի մակերեսը, կադաստրային ծածկագիրը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տվյալները փոխվել են, ընդ որում՝ հողամասի ընդլայնման արդյունքում շինության տեղադիրքը գլխավոր հատակագծի վրա փոփոխության չի ենթարկվել, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 25-ի թիվ 016` «Նախագծման թույլտվություն (Ճարտարապետահատակագծային առաջադրանք) Ձև N 1-2»-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)ձևաթղթի նախաբանի՝ Գտնվելու վայրը պարբերությունում «կադաստրային ծածկագիր 07-057-0355-0009» բառերը փոխարինել «կադաստրային ծածկագիր 07-057-0355-0016» բառերով,
2)ձևաթղթի նախաբանի՝ Առաջադրանքի տրամադրման հիմքը պարբերությունում «N 23012024-07-0023 վկայականը, տրված «23» հունվարի 2024 թվականին» բառերը փոխարինել «N 16122024-07-0028 վկայականը, տրված «16» դեկտեմբերի 2024 թվականին» բառերով,
3)ձևաթղթի նախաբանի՝ Առաջադրանքի գործողության ժամկետը պարբերությունում «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով,
4)ձևաթղթի՝ 2-րդ կետում «0,0798 հա» բառերը փոխարինել «0,08988 հա» բառերով,
5) ձևաթղթի՝ 9.0. կետում «N 23012024-07-0023 վկայականով» բառերը փոխարինել «N 16122024-07-0028 վկայականով» բառերով,
6) ձևաթղթի՝ 9.3. կետում «մինչև 14.0 մետր» բառերը փոխարինել «մինչև 15.0 մետր» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարինե Էնգելսի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: