Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54-րդ և 2191-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Վահագն Սերգեյի Վարդանյանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, որոշում եմ.
1.Վահագն Սերգեյի Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Վահագն Սերգեյի Վարդանյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Վահագն Սերգեյի Վարդանյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Վահագն Սերգեյի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: