Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 4-րդ փողոցի թիվ 43 հասցեի բնակիչ Անահիտ Գառնիկի Հովակիմյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Անահիտ Գառնիկի Հովակիմյանի ընտանիքը հինգ անձ է, ինքը և ամուսինը՝ Ստյոպա Խորենի Ավագյանը կենսաթոշակառուներ են, չեն աշխատում, ունեն առողջական խնդիրներ, իրենց խնամքի տակ են երկու անչափահաս թոռները՝ Ստյոպա և Մարիամ Մանվելի Ավագյանները, ծնված՝ 2010 և 2021 թվականներին, տղան՝ Մանվել Ստյոպայի Ավագյանը, ծնված՝ 1982 թվականին տան միակ աշխատողն է և ընտանիքի ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Անահիտ Հովակիմյանը դիմել է Ջրվեժի համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Անահիտ Գառնիկի Հովակիմյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անահիտ Գառնիկի Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: