Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի աշխատակազմի 2025 թվականի հունիսի 26-ի N 01/05/06062-2025 գրությամբ ներկայացված առաջարկը, որոշում եմ.
1․Համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 16-ի, հունիսի 18-ի, հունիսի 19-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 791-Ա, թիվ 806-Ա, թիվ 809-Ա և թիվ 826-Ա որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշումների նախաբանում «օրենսգրքի 54-րդ և 2191-րդ հոդվածների» բառերը փոխարինել «օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և 2449-րդ հոդվածի պահանջներով» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: