Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1465-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2024 թվականի N 1465-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Գուրգեն Հովհաննեսի Վանեցյանի (ծնված՝ 1984 թվականի հունվարի 05-ին), Էլմիրա Հովհաննեսի Վանեցյանի (ծնված՝ 1982 թվականի օգոստոսի 06-ին), Անուշ Հովհաննեսի Կարապետյանի (ծնված՝ 1977 թվականի հոկտեմբերի 14-ին) և Երանուհի Կամսարի Գրիգորյանի (ծնված՝ 1956 թվականի օգոստոսի 03-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2017 թվականի դեկտեմբերի 27-ին, «Ավքոմ քոնսալթ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 06-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024YUUWRV, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 20-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Ավքոմ քոնսալթ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1989 ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 256,7 քառ․ մետր, թիվ 3 լողավազանը՝ 13․8 քառ․մետր, թիվ 4 աստիճանավանդակը ՝ 1․8 քառ․մետր, թիվ 5 պարիսպը՝ 10․3 քառ․մետր և թիվ 6 հենապատը՝ 2․4 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 89-րդ թաղամաս, թիվ 35։

2.Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 89-րդ թաղամասի թիվ 35 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1989 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 256,7 քառ․ մետր, թիվ 3 լողավազանը՝ 13․8 քառ․մետր, թիվ 4 աստիճանավանդակը ՝ 1․8 քառ․մետր, թիվ 5 պարիսպը՝ 10․3 քառ․մետր և թիվ 6 հենապատը՝ 2․4 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 42

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner