Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Սերժիկ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 9-րդ թաղամաս, թիվ 3 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0101-0003) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 44 839 (քառասունչորս հազար ութ հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 33 948 (երեսուներեք հազար ինը հարյուր քառասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 10 891 (տասը հազար ութ հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Սերժիկ Սերգեյի Սահակյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 16։00-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սերժիկ Սերգեյի Սահակյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։