Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Արտակի Ղազարյանի՝ Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07–042–0331–0067 կադաստրային համարի 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N  09092025–07–0044, տրված 2025 թվականի սեպտեմբերի 9-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը, որոշում եմ.

1. Արմեն Արտակի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07–042–0331–0044 կադաստրային համարի 0,05 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:

2.Առաջարկել Արմեն Արտակի Ղազարյանին՝ Ջրվեժ համայնքի բյուջեի 900105221171 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 2 201 400 (երկու միլիոն երկու հարյուր մեկ  հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:

4.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:

5.Համայնքապետարանի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին` սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

6.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Արտակի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner