Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 30102023-07-0221 վկայականը, տրված 2023 թվականի հոկտեմբերի 30-ին և հաշվի առնելով քաղաքացի Արմեն Սիգուշի Մովսիսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Արմեն Սիգուշի Մովսիսյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 10-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողակտորում 2024 թվականին մարտի 29-ի թիվ 72 շինարարության թույլտվությամբ տրված կիսանկուղային հարկով երկհարկանի բնակելի տան,լողավազանի կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Սիգուշի Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: