Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ինեսսա Սարիբեկի Գաբայանի (ծնված` 1957 թվականի հուլիսի 03-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 32 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 25102024-07-0240, տրված 2024 թվականի հոկտեմբերի 25-ին) 1929,3 քառ.մետր մակերեսով և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30092019-07-0055, տրված 2019 թվականի սեպտեմբերի 30-ին) 1552,34 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի միջև գտնվող, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 30/1 հասցեի 226,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու վերաբերյալ (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31102025-07-0180 վկայական, տրված 2025 թվականի հոկտեմբերի 31-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 08-ի թիվ 86-Ա որոշումը, որոշում եմ.
1.Ինեսսա Սարիբեկի Գաբայանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 1929,3 քառ.մետր մակերեսով և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող 1552,34 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերին սահմանակից, վերջիններիս միջև գնտվող Մասիսի փողոցի 30/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 226,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Ինեսսա Սարիբեկի Գաբայանին` կադաստրային արժեքով:
2.Սահմանել, որ հողօգտագործող Ինեսսա Սարիբեկի Գաբայանը, սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1 550 703 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործող Ինեսսա Սարիբեկի Գաբայան կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ինեսսա Սարիբեկի Գաբայանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: