Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռուբեն Վիկտորի Չերքեզյանի (ծնված՝ 1967 թվականի օգոստոսի 30-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 3-րդ այգետարածքի 8-րդ թաղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2086185 վկայական, տրված 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից 2024 թվականի ապրիլի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20242YADKD, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 31-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ռուբեն Վիկտորի Չերքեզյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 3-րդ այգետարածքի 8-րդ թաղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 օժանդակ շինությունը` 19,22 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 2,7 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ռուբեն Վիկտորի Չերքեզյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 3-րդ այգետարածքի 8-րդ թաղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ռուբեն Վիկտորի Չերքեզյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 3-րդ այգետարածքի 8-րդ թաղամասի թիվ 3 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 192-րդ թաղամաս, թիվ 21:
2.Ռուբեն Վիկտորի Չերքեզյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 192-րդ թաղամասի թիվ 21 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 օժանդակ շինությունը` 19,22 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 2,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 25 897 (քսանհինգ հազար ութ հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ջրվեժ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռուբեն Վիկտորի Չերքեզյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: