Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասի, 2191 հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Վահե Գագիկի Հայրապետյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0321-0037 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասում առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացրել է շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որոշում եմ.
1.Վահե Գագիկի Հայրապետյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Վահե Գագիկի Հայրապետյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221106 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Վահե Գագիկի Հայրապետյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Վահե Գագիկի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: