Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի հուլիսի 17-ի թիվ 31.1/31.9.2/325 գրությունը, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0460-0007 կադաստրային ծածկագրով 0,18151 հեկտար մակերեսով անտառային նշանակության հողակտորին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, թիվ 51:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։