Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 126-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Զովք գյուղի 25-րդ փողոցի թիվ 4/1 հասցեի 445,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գտնվում է Միլիտոսյանների ընտանիքին պատկանող հողամասերի մեջտեղում (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ թիվ 03092019-07-0086, տրված 2019 թվականի սեպտեմբերի 3-ին, թիվ 23032015-07-0055, տրված 2015 թվականի մարտի 23-ին), այն փաստացի սահմանազատված է, որպես մեկ միասնական ամբողջություն, տիրապետվում և օգտագործվում է ընտանիքի անդամ Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանի կողմից՝ սեփականության իրավունքով վերջինիս պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 2/1 հասցեի անշարժ գույքի հետ միասին, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 2/1 հասցեի հողամասի սեփականատեր Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանի  և ընտանիքի անդամ, Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 25-րդ փողոցի թիվ 4 հասցեի հողամասի սեփականատեր Տաթևիկ Հուսիկի Միլիտոսյանի՝ իրեն պատկանող հողամասին սահմանակից պապիկի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վերջինիս օտարելու մասին համաձայնությունը, համայնքի ավագանին որոշում է.

Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 2/1 հասցեի 1200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի սահմանազատված, տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Զովք գյուղի 25-րդ փողոցի թիվ 4/1 հասցեի 445,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 543 345 (հինգ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner