Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 78 տան բնակիչ Արթուր Ռազմիկի Պողոսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը ներկայումս բաղկացած է հինգ անձից, կինը՝ Մելինե Մանասերի Ելինյանը ունի առողջական խնդիրներ, պետք է վիրահատվի, նրանց խնամքի տակ են երեք անչափահաս երեխաները՝ Արմեն, Սարգիս և Տիգրան Արթուրի Պողոսյանները, ծնված՝ 2008, 2010 և 2018 թվականներին և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ՝ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Արթուր Ռազմիկի Պողոսյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Ռազմիկի Պողոսյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: