Այսօր: Կիրակի, 7 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Աշոտ Թաթուլի Վարդանյանի (ծնված՝ 1956 թվականի մայիսի 9-ին) և Սեդրակ Թաթուլի Վարդանյանի (ծնված՝ 1963 թվականի դեկտեմբերի 6-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-2 այգետարածքի թիվ 51 տեղամասի թիվ 20 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2025 թվականի մայիսի 30-ին, անհատ ձեռնարկատեր Արման Յուրիկի Ավետիսյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024NNS7ZC, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 24-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արման Յուրիկի Ավետիսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աշոտ և Սեդրակ Թաթուլի Վարդանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-2 այգետարածքի թիվ 51 տեղամասի թիվ 20 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1991 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 61,2 քառ․ մետր, թիվ 2 լողավազանը՝ 18,5 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 2,4 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Աշոտ և Սեդրակ Թաթուլի Վարդանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-2 այգետարածքի թիվ 51 տեղամասի թիվ 20 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Աշոտ և Սեդրակ Թաթուլի Վարդանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուր-2 այգետարածքի թիվ 51 տեղամասի թիվ 20 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 114-րդ թաղամաս, թիվ 20:

2.Աշոտ և Սեդրակ Թաթուլի Վարդանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 114-րդ թաղամասի թիվ 20 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1991 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 61,2 քառ․ մետր, թիվ 2 լողավազանը՝ 18,5 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 2,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աշոտ և Սեդրակ Թաթուլի Վարդանյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner