Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Մինաս Կառլենի Հովհաննիսյանի (ծնված՝ 1962 թվականի դեկտեմբերի 02-ին) լիազոր ներկայացուցիչ Արաս Արարատի Ասլանյանի (ծնված՝ 1950 թվականի փետրվարի 02-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ճանաչել Մինաս Կառլենի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 24-րդ թաղամասի թիվ 13 հասցեի, նրա կողմից փաստացի օգտագործվող 512,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2009 թվականի հունիսի 10-ին և 2014 թվականի հունիսի 16-ին, անհատ ձեռնարկատեր Արամ Աջաբխանյանի կողմից 2025 թվականի հուլիսի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արամ Աջաբխանյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող քաղաքացի Մինաս Կառլենի Հովհաննիսյանի կողմից փաստացի օգտագործվող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 24-րդ թաղամասի թիվ 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափը կազմում է 512,0 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 500,0 քառ.մետրի փոխարեն:
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Մինաս Կառլենի Հովհաննիսյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.
1.Ճանաչել քաղաքացի Մինաս Կառլենի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 24-րդ թաղամասի թիվ 13 հասցեի փաստացի օգտագործվող 512,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մինաս Կառլենի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: