Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 տան բնակիչ Ժասմեն Ներսեսի Զաքարյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Ժասմեն Ներսեսի Զաքարյանը բնակվում է ընտանիքի երկու անձով՝ ինքը և ամուսինը, ունեն առողջական խնդիրներ, կենսաթոշակառու են, չեն աշխատում և ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Ժասմեն Ներսեսի Զաքարյանը դիմել է համայնքապետարան՝ սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Ժասմեն Ներսեսի Զաքարյանի ընտանիքին ցուցաբերել սոցիալական աջակցություն՝ հատկացնելով 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով, սննդի քարտ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝Ժասմեն Ներսեսի Զաքարյանի ընտանիքին, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: