Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 9 հասցեի վագոն տնակի բնակիչ Սիրան Գուրգենի Սաֆարյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Սիրան Գուրգենի Սաֆարյանի ընտանիքը երկու անձ է, ինքը և ամուսինը՝ Սամվել Նորիկի Հովսեփյանը, ծնված՝ 1966 թվականին, չեն աշխատում, ունեն հոգեկան առողջության խնդիրներ և ընտանիքի ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Սիրան Գուրգենի Սաֆարյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սիրան Գուրգենի Սաֆարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: