Այսօր: Հինգշաբթի, 16 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 43-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2025 թվականի N 43-Ա

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 3/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 13 հասցեի տան բնակիչ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի (ծնված՝ 1963 թվականի հուլիսի 31-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերի և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 406,2 քառ.մետր մակերեսով հողակտորի վարձակալության պայմանագիրը լուծելու և նշված գույքն ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18092014-07-0027, հաստատված 2014 թվականի սեպտեմբերի 18-ին):

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով  Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 115-Ա որոշումը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 13 հասցեի տան բնակիչ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի միջև 2014 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 406,2 քառ.մետր մակերեսով հողակտորը՝ գնման նախապատվություն իրավունքով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանին:

3.Սահմանել, որ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում պետք է վճարի  հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 4 270 706 (չորս միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր վեց) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերի վաճառքի արժեքը՝ 1 190 989 (մեկ միլիոն իննսուն հազար ինը հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 30-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Հանձնարարել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

6. Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner