Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Ալբերտ Վահանի Ամիրբեկյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Ալբերտ Վահանի Ամիրբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0346-0030 կադաստրային ծածկագրով գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 5-րդ թաղամաս, թիվ 4/13։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ալբերտ Վահանի Ամիրբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: