Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռոմելա Մնացականի Գրիգորյանի (ծնված՝ 1938 թվականի սեպտեմբերի 8-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 135-րդ թաղամասի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի Ազգային Արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2011 թվականի նոյեմբերի 17-ին տրված թիվ Գ-4459 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2011 թվականի օգոստոսի 10-ին, «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024TSTVPQ, մուտքագրված 2024 թվականի ապրիլի 26-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ռոմելա Մնացականի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 135-րդ թաղամասի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ 39,97 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 5,57 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 1,50 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ռոմելա Մնացականի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 135-րդ թաղամասի թիվ 24 հասցեի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ռոմելա Մնացականի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 135-րդ թաղամասի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը՝ 39,97 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 5,57 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 1,50 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռոմելա Մնացականի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: