Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 27122023-07-0111 վկայականը, տրված 2023 թվականի դեկտեմբերի 27-ին և հաշվի առնելով «Լ.Մ.ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արկադի Յուրիի Անդրիասյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել «Լ.Մ.ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արկադի Յուրիի Անդրիասյանին շարունակելու սեփականության իրավունքով սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի թիվ 2 հասցեի հողակտորում 2022 թվականին օգոստոսի 11-ի թիվ 221 շինարարության թույլտվությամբ տրված կցաշարային բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Լ.Մ.ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արկադի Յուրիի Անդրիասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: