Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 130-րդ թաղամասը սնուցող գազատարը (D =76 մմ, L=861,5մ, D = 89 մմ, L=9 մ,) անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր: |