Քննարկվեց.
- Ձորաղբյուր գյուղում կառուցվող ջրագծերի հետ կապված խնդիրները և անելիքները.
Հանձնարարվեց՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին և համայնքի ղեկավարի օգնական Նորայր Սանթրոսյանին, հետևողական լինել պայմանագրում նշված կետերին և կատարվող աշխատանքների ժամանակացույցին:
2.Համայնքի ընթացիկ քարտեզի հետ կապված հարցեր.
Հանձնարարվեց՝ աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանին, առաջատար մասնագետներ Արտակ Վարդանյանին և Հուսիկ Գրիգորյանին, իրականացնել քարտեզի վարում, որպեսզի գլխավոր հատակագծում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները արտացոլվեն համայնքի ընթացիկ քարտեզի վրա:
3.2019 թվականի համայնքի բյուջեի նախագծի հետ կապված հարցեր.
Հանձնարարվեց՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին և բաժնի առաջատար մասնագետ Սոնա Հովհաննիսյանին, հրապարակել 2019 թվականի համայնքի բյուջեի նախագիծը և տեղական տուրքերի դրույքաչափերը, ինչպես նաև տրամադրել մանրամասն տեղեկատվություն, թե համայնքի յուրաքանչյուր բնակավայրից որքան գումար է հավաքագրվել տարվա ընթացքում:
|