12.09.25
Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթակը
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
11.09.25
Ազգային պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում
|
«Իսա Համշենցու խաղա» Վայր – գ. Զովք (դպրոցի հարակից տարածք) Օր – 19.09 ( Սեպտեմբերի 19 ) Ժամ – 19։00 Սիրելի ընկերներ,Այս անգամ Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ մեր ավանդական պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում։Սակայն ձեզ համար ունենք նաև մի փոքրիկ անակնկալ․ կտեղափոխվենք դեպի հայոց լեռնաշխարհի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Համշեն, և կծանոթանանք համշենական պարային մշակույթի հետ։Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։Ասող ում՝ պէռնա համշենցոց խաղի ձայնը ու խաղը։ Միջոցառումը ...
Մանրամասն |
|
04.09.25
Արհեստների և Արվեստների փառատոն Դիլիջանում
|
Դիլիջանում օգոստոսի 31-ին անցկացվեց արվեստի եւ արհեստների փառատոնը։ Այն նպաստում է տարածաշրջանի արվեստի և արհեստների, այդ թվում, դեկորատիվ արվեստի, խեցեգործության, դարբնագործության, փայտամշակման և ազգային խոհանոցների զարգացմանը: Այս փառատոնը կատարյալ վայր է, որտեղ միավորվում են ավանդական եւ ժամանակակից հայկական մշակույթը: Ջրվեժ համայնքը ներկայացնում էին ժողովրդական վարպետներ՝ Սյուզաննա և Հարություն Ավետիսյանները:
|
|
02.09.25
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի՝ հերթական թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հերթական 8-րդ նիստը:Օրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 35-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 148-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:4. Սոցիալական աջակցություն ...
Մանրամասն |
|
01.09.25
Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի մեկի առթիվ
|
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ:Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության, և մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին ու մեր պետությանը:Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ...
Մանրամասն |
|
01.09.25
Երբ գալիս է սեպտեմբերը
|
Այս տարի նույնպես Ջրվեժի համայնքապետարանը Ջրվեժ համայնքում գործող երեք դպրոցների թվով 151 աշակերտների նվիրեց գրենական փաթեթներ։ Յուրաքանչուր փոքրիկի համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը հղել էր իր ողջույնի խոսքը․Ողջու´յն, իմ հրաշք փոքրիկ Ընդունի´ր իմ ջերմագին շնորհավորանքը գիտելիքի օրվա առթիվ: Գիտեմ, որ դեռ ինքնուրույն չես կարողանում կարդալ, բայց վստահ եմ, որ ուսումնական տարվա ավարտին, երբ մենք կրկին հանդիպենք, ընկերացած կլինես տառերի հետ: Օրհնյալ լինի քո մուտքը դպրության տաճար։ Առավել քան լիահույս եմ, որ այն դառնալու է գիտության, կրթության և մտքի զարգացման այն ճառագող դարբնոցը, որտեղ կառուցվելու են քեզ վեր բարձրացնող սանդուղքի առաջին և ամենակարևոր աստիճանները։ ...
Մանրամասն |
|
20.08.25
«Իսա Համշենցու խաղա»: Ազգային պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում
|
«Իսա Համշենցու խաղա» Վայր – Զովք (դպրոցի հարակից տարածք) Օր – 26․08 Ժամ – 19։00Հարգելի բնակիչներ․Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ մեր ավանդական պարերի բաց դասն այս անգամ անցկացվելու է Զովք գյուղում։Սակայն ձեզ համար կլինի նաև մի փոքրիկ անակնկալ․ կտեղափոխվենք դեպի հայոց լեռնաշխարհի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Համշեն, և կծանոթանանք համշենական պարային մշակույթի հետ։Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։Ասող ում՝ պէռնա համշենցոց խաղի ձայնը ու խաղը։ Միջոցառումը կմեկնարկի Զովք գյուղի դպրոցի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |