Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սիրան Հերբերտի Հովակիմյանի (ծնված՝ 1965 թվականի սեպտեմբերի 30-ին) լիազոր ներկայացուցիչ Վաչագան Գագիկի Նորեկյանի (ծնված՝ 1991 թվականի ապրիլի 8-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Սիրան Հերբերտի Հովակիմյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 743816 վկայական, տրված 2002 թվականի հունիսի 17-ին, «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի հունիսի 19-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սիրան Հերբերտի Հովակիմյանը սեփականության իրավունքով իրեն Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում 2008-2009 թվականներին ինքնակամ կառուցել է այգետնակ կիսանկուղ՝ 58,0 քառ.մետր, այգետնակ 1-ին հարկ՝ 53,5 քառ.մետր և պարիսպ՝ 0,13 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սիրան Հերբերտի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Սիրան Հերբերտի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակ կիսանկուղը՝ 58,0 քառ.մետր, այգետնակ 1-ին հարկը՝ 53,5 քառ.մետր և պարիսպը՝ 0,13 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 209 103 (երկու հարյուր ինը հազար մեկ հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։