Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հունիսի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սիրան Հերբերտի Հովակիմյանի (ծնված՝ 1965 թվականի սեպտեմբերի 30-ին) լիազոր ներկայացուցիչ Վաչագան Գագիկի Նորեկյանի (ծնված՝ 1991 թվականի ապրիլի 8-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Սիրան Հերբերտի Հովակիմյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 743816 վկայական, տրված 2002 թվականի հունիսի 17-ին, «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի հունիսի 19-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սիրան Հերբերտի Հովակիմյանը սեփականության իրավունքով իրեն Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում 2008-2009 թվականներին ինքնակամ կառուցել է այգետնակ կիսանկուղ՝ 58,0 քառ.մետր, այգետնակ 1-ին հարկ՝ 53,5 քառ.մետր և պարիսպ՝ 0,13 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սիրան Հերբերտի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Սիրան Հերբերտի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի թիվ 16 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակ կիսանկուղը՝ 58,0 քառ.մետր, այգետնակ 1-ին հարկը՝ 53,5 քառ.մետր և պարիսպը՝ 0,13 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 209 103 (երկու հարյուր ինը հազար մեկ հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner