Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Սարգսի Սահակյանի (ծնված՝ 1954 թվականի ապրիլի 28-ին) և Սոնա Ալեքսանդր Սահակյանի (ծնված՝ 1989 թվականի դեկտեմբերի 12-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11092015-07-0032 վկայական, տրված 2015 թվականի սեպտեմբերի 11-ին, անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից 2019 թվականի հունիսի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գայանե և Սոնա Սահակյանները ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում 1985 թվականին ինքնակամ կառուցել է 1-ին հարկ՝ 58,1 քառ.մետր, թիվ 3 ծածկ՝ 49,2 քառ.մետր, մանսարդ՝ 30,4 քառ.մետր, նկուղ՝ 35,9 քառ.մետր, պարիսպ՝ 6,2 քառ.մետր և 2012 թվականին ինքնակամ կառուցել է թիվ 2 ծածկ՝ 21,2 քառ.մետր, աստիճան՝ 5,9 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գայանե և Սոնա Սահակյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Գայանե և Սոնա Սահակյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված 1-ին հարկը՝ 58,1 քառ.մետր, թիվ 2 ծածկը՝ 21,2 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 49,2 քառ.մետր, աստիճանը՝ 5,9 քառ.մետր, մանսարդը՝ 30,4 քառ.մետր, նկուղը՝ 35,9 քառ.մետր և պարիսպը՝ 6,2 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 42 276 (քառասուներկու հազար երկու հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։