Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հունիսի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Սարգսի Սահակյանի (ծնված՝ 1954 թվականի ապրիլի 28-ին) և Սոնա Ալեքսանդր Սահակյանի (ծնված՝ 1989 թվականի դեկտեմբերի 12-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11092015-07-0032 վկայական, տրված 2015 թվականի սեպտեմբերի 11-ին, անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից 2019 թվականի հունիսի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գայանե և Սոնա Սահակյանները ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում 1985-2012 թվականներին ինքնակամ կառուցել է 1-ին հարկ՝ 58,1 քառ.մետր, թիվ 2 ծածկ՝ 21,2 քառ.մետր, թիվ 3 ծածկ՝ 49,2 քառ.մետր, աստիճան՝ 5,9 քառ.մետր, մանսարդ՝ 30,4 քառ.մետր, նկուղ՝ 35,9 քառ.մետր և պարիսպ՝ 6,2 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գայանե և Սոնա Սահակյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գայանե և Սոնա Սահակյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված 1-ին հարկը՝ 58,1 քառ.մետր, թիվ 2 ծածկը՝ 21,2 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 49,2 քառ.մետր, աստիճանը՝ 5,9 քառ.մետր, մանսարդը՝ 30,4 քառ.մետր, նկուղը՝ 35,9 քառ.մետր և պարիսպը՝ 6,2 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 42 276 (քառասուներկու հազար երկու հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner