Այսօր: Շաբաթ, 28 Մարտի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 265
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 83-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2020 թվականի N 83-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Հրաչիկ Սանդրոյի Քարիմյանի (ծնված՝ 1948 թվականի փետրվարի 20-ին) և Վահե Հրաչիկի Քարիմյանի (ծնված՝ 1977 թվականի դեկտեմբերի 17-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ սեփականության իրավունքի վկայագիր և ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր, վավերացված 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, լիազորագիր, տրված 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, «ԼԻԼԱՐՄԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն կադաստրային քարտեզի և «ԼԻԼԱՐՄԻՆ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հրաչիկ և Վահե Քարիմյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի այգեգործական հողամասում 1988 թվականին ինքնակամ կառուցվել են՝ բնակելի տուն նկուղ 126,13 քառ.մետր, բնակելի տուն 1-ին հարկ՝ 138,06 քառ.մետր, բնակելի տուն 2-րդ հարկ՝ 126,43 քառ.մետր և բնակելի տուն մանսարդ՝ 126,43 քառ.մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք են հանդիսացել քաղաքացիներ Հրաչիկ և Վահե Քարիմյանների դիմումում նշված և «ԼԻԼԱՐՄԻՆ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթվերը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Հրաչիկ և Վահե Քարիմյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շենք-շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 

1.Հրաչիկ և Վահե Քարիմյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տուն նկուղը՝ 126,13 քառ.մետր, բնակելի տուն 1-ին հարկը՝ 138,06 քառ.մետր, բնակելի տուն 2-րդ հարկը՝ 126,43 քառ.մետր և բնակելի տուն մանսարդը՝ 126,43 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հրաչիկ և Վահե Քարիմյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner