Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 փետրվարի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Հրաչիկ Սանդրոյի Քարիմյանի (ծնված՝ 1948 թվականի փետրվարի 20-ին) և Վահե Հրաչիկի Քարիմյանի (ծնված՝ 1977 թվականի դեկտեմբերի 17-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ սեփականության իրավունքի վկայագիր և ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր, տրված 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, լիազորագիր, տրված 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, «ԼԻԼԱՐՄԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն կադաստրային քարտեզի և «ԼԻԼԱՐՄԻՆ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հրաչիկ և Վահե Քարիմյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի այգեգործական հողամասում 1988 թվականին ինքնակամ կառուցվել են՝ բնակելի տուն նկուղ 126,13 քառ.մետր, բնակելի տուն 1-ին հարկ՝ 138,06 քառ.մետր, բնակելի տուն 2-րդ հարկ՝ 126,43 քառ.մետր և բնակելի տուն մանսարդ՝ 126,43 քառ.մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք են հանդիսացել քաղաքացիներ Հրաչիկ և Վահե Քարիմյանների դիմումում նշված և «ԼԻԼԱՐՄԻՆ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթվերը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Հրաչիկ և Վահե Քարիմյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շենք-շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Հրաչիկ և Վահե Քարիմյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ-2 այգետարածքի 2-րդ տեղամասի թիվ 43 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տուն նկուղը՝ 126,13 քառ.մետր, բնակելի տուն 1-ին հարկը՝ 138,06 քառ.մետր, բնակելի տուն 2-րդ հարկը՝ 126,43 քառ.մետր և բնակելի տուն մանսարդը՝ 126,43 քառ.մետր արտաքին մակերեսներով,  համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հրաչիկ և Վահե Քարիմյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner